Օգոստոսի 8-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնում 51-ամյա Աշոտ Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է նույն օրը, ժամը 08.40-ին, Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի աղբանոցը մաքրելիս: