Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊ  եւ Արարատի մարզային վարչությունների ու Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 10.30-ին, Քաղցրաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Օգսեն Մ.-ին եւ 23-ամյա Գրիգոր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք օգոստոսի 4-ի ժամը 22.00-ից օգոստոսի 5-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա Սիրուն Կ.-ի տնամերձ հողամասից գողացել են մոտ 200 կգ դեղձ:

Կատարվում է հետաքննություն: