Օգոստոսի 8-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի 17 շենքից բերման են ենթարկել 30-ամյա Գագիկ Յ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




























