Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 7-ից 9-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է  4713,5 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

Բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 11,45 գրամ մարիխուանա եւ 4 մլ. դեզոմորֆին թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 9,5 կգ կանեփի բույս:

Արձանագրվել է գողության 2 դեպք, որոնք բացահայտվել են: