Օգոստոսի 10-ին,  ժամը  16.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում գտնվող առեւտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն: