Անձրեւների երկարատեւ բացակայության պատճառով իտալական Գարդա լճի մակարդակն օրական 1 սանտիմետրով նվազում է: Եթե ոչինչ չփոխվի, ապա սեպտեմբերին խնդրահարույց իրավիճակ կստեղծվի:

Դեռեւս օգոստոսի 1-ին Բենաչենսե գետի ավազանում ջրի մակարդակը 64 սմ-ով ավելի էր հիդրոմետիկ զրոյից (64.027 մետր ծովի մակերեւույթից), ինչն արդեն ուրբաթ նվազել է մինչեւ 55 սմ-ի:

Լճի ջրի ծավալը 50 մլրդ խորանարդ մետր է: Ամեն տարի այն Իտալիայի գյուղատնտեսական ձեռնարկություններին 800 մլն խորանարդ մետր ջուր է մատակարարում: Բացի այդ, Գարդան խմելու ջրի աղբյուր է, ինչպես նաեւ կարեւոր տեղ ունի զբոսաշրջային բիզնեսում:

Ըստ Euromag-ի, վերջին անգամ լճի մակարդակը նվազագույն սանդղակի է հասել 2003 թվականի ամռանը: