Օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Մերսեդես Աքսոր» ավտոկցորդը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



























