Օգոստոսի 10-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ծառայություն կատարելիս, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Ազատ Փ.-ին /նախկինում 10 անգամ դատապարտված, ազատվել է 2015 թ. հուլիսին/:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ազատ Փ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 16.30-ին, Մալաթիայի փողոցի թիվ 74 հասցեի մոտ գտնվող առեւտրի կրպակում փորձել է գողանալ 23-ամյա Տաթեւիկ Ա.-ի դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է հետաքննություն: