Թուրքիայում 2013-ին մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործը քննող առանցքային դատախազ Զեքերիա Օզի նկատմամբ ձերբակալման որոշում կայացնելուց եւ նրա փախուստից հետո թուրքական մամուլն անհիմն պնդումներ արեց, թե իբր Զեքերիա Օզն ու Ջելալ Քարան Վրաստանի միջով անցել են Հայաստան։
Այդ անհիմն պնդումն էլ Թուրքիայում հիմք է հանդիսացել ծաղրանկարների համար։ Էրդողանի կողմնակիցների կողմից ստեղծված ծաղրանկարում պատկերված է Զեքերիա Օզը, ով ասում է. «Ի՞նչ փախչել, ես իմ պարտականություններն ավարտել եմ ու գնում եմ իմ երկիր»։
Նշենք, որ Զեքերիա Օզի ղեկավարած «Մեծ կաշառք» գործողության ժամանակ հայտնի էր դարձել, որ Էրդողանի որդին եւ մի շարք նախարարներ ու նրանց որդիները թաթախված են միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքների մեջ։ Այս փաստը չի ներել Էրդողանը եւ հրահանգել է նրա նկատմամբ հետապնդում սկսել։





























