Համացանցում գործող govwaste.co.uk կայքը իրական ժամանակում հաշվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության համար Էկվադորի դեսպանատան մոտ շուրջօրյա հերթապահող ոստիկաններին պահելու համար Բրիտանիայի կառավարության կատարած ծախսերը:

Այսօրվա դրությամբ 1709 օրվա հսկողության համար կառավարությունը 11.9 մլն ֆունտ  է ծախսել: Կայքի հաշվարկով՝ այդ միջոցներով կարելի էր կարիքավորներին 9.9 մլն չափաբաժին ուտելիք բաժանել, ավելի քան 59 հազար երեխաների պատվաստել եւ 548 ուսուցիչներին տարեկան աշխատավարձ վճարել, փոխանցում է Gazeta-ն:

Կայքը Բրիտանիայի կառավարությանը կոչ է անում Շվեդիային թույլ տալ հարցաքննել Ասանժին եւ վերջ տալ հարկատուների փողերը վատնելուն: