Ղազախստանը ՌԴ ՊՆ-ից 5 զենիթահրթիռային համալիր է ստացել: Այս մասին ասված է Ղազախստանի ՊՆ պաշտոնական կայքում:

«Ղազախստանի Հանրապետության ԶՈւ օդային պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության զորքերը ՌԴ Պաշտպանության նախարարությունից անհատույց կարգով 5 Ս-300ՊՍ տիպի ժամանակակից զենիթահրթիռային համալիրներ են ստացել»,- ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ ԶՀՀ-ները կփորձարկվեն մարտական գործնական հրաձգությունների ժանմանակ: Ս-300ՊՍ ԶՀՀ-ն նախատեսված է ցածր բարձրությունների վրա թռչող փոքր թիրախներիը խոցելու համար, գրում է Gazeta-ն: