Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին տարկետում է ստացել «նեւրասթենիա»-ի համար, հաղորդում է Panorama.am կայքը:
Panorama.am-ի հարցին հարցին, թե ինչ հիմքով կամ առողջական ինչ խնդիրների պատճառով է Սյունիքի մարզպետի որդին ազատվել զինվորական ծառայությունից, ՊՆ լրատվական ծառայությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տիգրան Սուրիկի Խաչատրյանը 2013 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում 13.01.2013թ. ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Համաձայն բժիշկ փորձագետների զննման եւ տրված ակտի, նրա մոտ ախտորոշվել է «նեւրասթենիա, ասթենոնեւրոտիկ վիճակ» եւ համաձայն ՀՀ Պն 410-13 հրամանի 5-րդ հոդվածի գ. կետի պահանջների, տրվել է տարեկետում 6 ամիս ժամկետով:
24.07.2014թ. Տիգրան Սուրիկի Խաչատրյանը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, զննվել է բժիշկ-փորձագետների կողմից: Նրա մոտ ախտորոշվել է «նեւրասթենիա չափավոր արտահայտված» եւ, համաձայն ՀՀ Պն 410-13 հրամանի 5-րդ հոդվածի բ կետի պահանջների, ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի ծառայությանը խաղաղ ժամանակ» եւ տրվել է տարկետում 3 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում





























