Ղրղզստանի լիամասշտաբ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար: Այս մասին օգոստոսի 12-ին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

Ղրղզստանն այսօր՝ օգոստոսի 12-ին, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միասին դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ: Աթամբաեւը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռուստակամուրջի ժամանակ երկու երկրների սահմանները բացելու հրաման են տվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ղրղզստանի լիամասշտաբ ինտեգրացիան երկրի տնտեսական աճի համար նոր հնարավորություններ է բացում: Մաքսային սահմանների չեղարկման հանդիսավոր արարողությանը Ղազախստանի  նախագահի  ներկայությունը եւս մեկ անգամ ապացուցում է այդ իրադարձության պատմական նշանակությունը»,- հայտարարել է Աթամբաեւը պետական սահմաններւի բացման արարողության ժամանակ: