Օգոստոսի 12-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցում թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: