«Լենինգրադ» խմբի նախկին անդամ Ստաս Բարեցկիին հեռացրել են կազակների «Իրբիս» միությունից՝ պատժամիջոցների ցուցակի ապրանքների ստուգման ժամանակ անհարիր վարք դրսեւորելու համար: Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ մենակ է շարունակելու ռուսական խանութներում արգելված ապրանքներ փնտրել:
Ըստ РСН-ի, շոումենի ակցիան, երբ նա ատամներով ներկրված գարեջրի մի քանի տարա է պատռել, համաձայնեցված չի եղել կազակների հետ, այլ ուղղված է եղել լրագրողների ուշադրությունը գրավելուն:
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր, որ պետերբուրգյան կազակները Բարեցկիի հետ «Աշան» ցանցի հիպերմարկետում արտասահմանյան ապրանքների դեմ արշավ են կազմակերպել: Արտիստը ցուցադրաբար ատամներով արտասահմանյան գարեջրի մի քանի տարա է պատռել:




























