ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունները ցանկանում են քաղաքի խորհրդանիշներից մեկը դարձնել տորթը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մասնագետներն առաջարկել են «Մոսկվա» տորթի համար օրիգինալ բաղադրատոմս մշակել, քննարկել դա քաղաքաբնակների հետ։ Այդ տորթը կդառնա Մոսկվայի խորհրդանիշներից մեկը»,- հայտարարել է առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

Նրա խոսքով՝ բաղադրատոմսը պետք է լինի «լեգենդար», ինչպես աշխարհի մյուս քաղաքների եւ մայրաքաղաքների անունները կրող տորթերինը։

Իշխանությունները նպատակ են դրել բաղադրատոմսը մշակել մինչեւ Ամանոր։