Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 55 դեպքից բացահայտվել է 50-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը:

Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 11, խուլիգանության` 6, յուրացման` 3, ապօրինի ծառահատման` 2, դրամանենգության եւ  համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության` 3, կողոպուտի եւ գողության 1-ական դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 40-ը`ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: