Ամերիկյան «The Grapery» ընկերությունը հայտնել է, որ աճեցրել է խաղողի նոր տեսակ,  որը շաքարաբամբակի համ ունի: Սելեկցիոներները նման նպատակ չեն հետապնդել, նրանք պարզապես խաչասերել են խաղողի տարբեր տեսակներ՝ հույս ունենալով ստանալ որեւէ նոր բան եւ պատահաբար այնպես է ստացվել, որ նոր տեսակի խաղողը չափազանց քաղցր համ է ունեցել, որը հիշեցնում է շաքարաբամբակի համը:

Ջիմ Բիգլը՝ ընկերության ղեկավարը, վստահեցրել է, որ այդ տեսակը ստանալու համար միայն ավանդական տեխնոլոգիաներ են օգտագործվել, առանց ԳՄՕ-ների: Հիմա ընկերությունը փորձում է ստեղծել անանուխի ծամոնի համով խաղող, իսկ շաքարաբամբակի համով խաղողը կհայտնվի ԱՄՆ խանութների վաճառքում, հայտնում է Kedem-ը: