Ներկայումս նտած կենսակերպը համարվում է ամենավտանգավորն առողջության համար, անգամ ավելի շատ, քան ծխելը: Միաժամանակ, մեծ թվով մարդիկ ողջ օրն անցկացնում են նստած՝ գրասենյակային աշխատանք։ կատարելով, հաղորդում է Informing-ը:

Բժիշկները բազմիցս զգուշացրել են, որ նստած աշխատանքը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ՝ սրտային անբավարարությունից մինչեւ օնկոլոգիական հիվանդություններ: Բացի այդ, քիչ շարժունակությունը կարող է ժամանակից շուտ մահանալու պատճառ դառնալ:

Լիդսի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նստած տեղում շուռումուռ գալու սովորությունն այնքան էլ վատ բան չէ: Մասնագետները պարզել են, որ այն մարդիկ, որոնք անընդհատ շարժումներ են անում նստած վիճակում, ժամանակից շուտ մահանալու ավելի փոքր ռիսկի են ենթակա, քան նրանք, որոնք ողջ օրն անշարժ նստած են անցկացնում: