Գլազգոյի համալսարանի գիտնականները շոտլանդերենում հայտնաբերել են 421 բառ, որոնք օգտագործվում են ձյուն բառի իմաստը փոխանցելու համար: Ինչպես չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին գրել է The Guardian –ը, համապատասխան եզրակացություններ լեզվաբանները արել են շոտլանդերենի պատմական օնլայն բառարանի (Historical Thesaurus of Scots) առաջին մասի վերլուծությունից հետո, որը պատրաստվում է հրապարակման:

Սա թույլ է տալիս հավաստիացնել, որ շոտլանդացիները գերազանցել են ինուիտներին (էսկիմոսներին), որոնց լեզուները ավանդաբար ամենահարուստն են համարվում «ձյուն» բառի հոմանիշներով, փոխանցում է Lenta-ն:

Եղանակը միշտ կարեւոր է եղել Շոտլանդիայում ապրողների համար: Շոտլանդերենում համապատասխան բառերի ու դրանց հոմանիշների քանակը ցույց է տալիս, թե մեր նախնիների համար որքան կարեւոր է եղել խոսել եղանակի մասին, որն այդքան մեծ ազդեցություն ուներ նրանց կենսագործունեության վրա»,- նշել է բժիշկ Սյուզան Ռեննին, ով անգլերեն ու շոտլանդերեն է դասավանդում Գլազգոյի համալսարանում:

Օրինակ բառարանում կան այնպիսի բառեր ՝ flindrikin ՝ «ոչ մեծ ձնաթափ», spitters ՝ «փոքր կաթիլներ կամ ձյան փաթիլներ անձրեւի ժամանակ, որն ուղեցվում է քամու պոռթումներով», feuchter՝ «թեթեւ պտտվող ձյուն», snaw-pouther՝«ճանապարհին կուտակված ձյուն»:

Historical Thesaurus of Scots նախագծի շրջանակում լեզվաբանները ծրագրում են ստեղծել շոտլանդերենի ամենամեծ օնլայն բառարանը, որում տեղ կգտնեն ամենահին ժամանակներից մինչեւ այսօր գործածվող բառերը: Դրա պիլոտային տարբերակի թողարկումը ծրագրված է այս տարվա սեպտեմբերին:

Բառարանի առաջին մասում հավաքված են «Եղանակ» ու «Սպորտ» անվանակարգերի բառեր (երկու ամենաքննարկվող թեմաները Շոտլանդիայում): Այս պահին «Սպորտ» անվանակարգում 369 բառ է հավաքված: