Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, եվրոպական մայրցամաքը, այդ թվում՝ Ռուսաստանը, ռեկորդակիր են ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման հարցում: Դրա պատճառով ներկայիս երիտասարդությունը կարող է չապրել իր տատիկների եւ պապիկների տարիքին:
Բացի այդ, Եվրոպայի բնակչության մեջ մասը՝ 59 տոկոսը, տառապում է ավելորդ քաշից եւ ճարպակալումից:
Զեկույցի համաձայն, քաղցկեղի, դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարը հաջող է ընթանում, այդ հիվանդություններից, նաեւ ինֆարկտներից եւ ինսուլտներից մահացության մակարդակը նվազում է: Սակայն դրական արդյունքը կարող է զրոյացվել ծխելու հետեւանքով, ըստ վիճակագրության՝ ծխում է Եվրոպայի բնակչության երրորդ մասը: Դա առավելագույն ցուցանիշն է ամբողջ աշխարհում:
Եվրոպան առաջատար է նաեւ ալկոհոլի օգտագործմամբ՝ տարեկան միջինը 11 լիտր մաքուր ալկոհոլ, հայտնում է BBC Russian-ը:




























