Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակից ելնելով՝ Պատրիարքարանի Հոգեվոր Խորհրդի կողմից թուրքական կառավարությանը հղված փոխանորդի կարգավիճակի մասին դիմումը թուրքական կառավարությունը ընդունել է, տեկացնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Կառավարությունից ստանալով թույլտվություն՝ Պատրիարքարանը ընտրությունների հետ կապված դիմումը կներկայացնի առաջիկա ամիսներին: Դիմումում նշվում է, որ հայկական համայնքի համար Պատրիարքարանի բնականոն աշխատանքի վերսկսումը շատ մեծ կարեվորություն է ներկայացնում: Թուրքական կառավարության նոր որոշմամբ դեռեւս 1961 թվականին նախարարների խորհրդի վճռով գործողության մեջ դրված «Պատրիարքի ընտրության կարգը» փոխվելու է:

Փոփոխություններից հետո Թուրքիայում հայերի 85-րդ Պատրիարքը ընտրվելու է «փոխանորդ» կարգավիճակով: Այս կերպ ընտրված պատրիարքն էլ է կրելու պատրրիարքի հագուստ: Սակայն, չնայած հավասար կարգավիճականին, ներկայիս Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առաջինն է համարվելու: