«Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում արցախյան պատերազմի մասնակից Արկադի Կարապետյանը (Ագո), անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցին, նշել է. «Ես Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մասը: Մեր ազգի ամենամեծ սխալներից մեկը հենց դա է, որ Ղարաբաղն անկախ պետություն է: Մեզ խաբել են եւ այդ գաղափարը մտցրել են մեր մեջ: Ով է խաբել, ով խաբվել՝ չեմ ուզում երկարացնել, բայց մենք պայքարը սկսել ենք ոչ թե Ղարաբաղի անկախության, այլ միացման համար: Այսօր էլ ես այդ դիրքերում եմ, եւ ինչքան շուտ միանանք, այնքան շուտ մեր խնդիրները կավարտվեն: Ուղեղներ են վարժեցնում, խաղեր են խաղում՝ երկու պետություն, չգիտեմ ինչ. անհեթեթ բաներ են: Դա մեզ գցել ենք, որ պարտվենք»:
Թերթը նշում է նաեւ, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած նախագիծը:




























