Գերմանական Համբուրգ քաղաքի արվարձանում վարազը բնակություն է հաստատել ֆերմայի 8 կովերի նախրում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ըստ Associated Press-ի, Բանան անունով վարազը կովերի հետ է ապրում ավելի քան երկու ամիս: Ֆերմեր Դիրկ Ռիզի խոսքով, կենդանին իրեն շատ լավ է զգում:
Բանանը մեծ ճանաչում է վայելում եւ կարող է չվախենալ, որ տեղի որսորդների զոհը կդառնա: «Բանանը հատուկ կարգավիճակ ունի»,- նշել է Ռիզը:




























