Մեքսիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես դելֆինները մարդկանց «տեսնում» ջրի տակ: Հետազոտության ընթացքում դայվերը հատուկ գոտու օգնությամբ սուզվել է ծովում: Հատուկ սարքով նա ձայնագրել է իրեն տեսնող դելֆինների ազդանշանները, այնուհետեւ ստացված ձայնագրությունը վերածել են պատկերների: Վերամշակող CymaScope սարքը ստեղծել է բրիտանացի գիտնական Ջոն Ստյուարտ Ռիդը:

Ըստ Vista News-ի, CymaScope-ի օգնությամբ գիտնականները նախ էկրաններին անհասկանալի պատկեր են տեսել, այնուհետեւ որոշել են տեսանյութը դիտել հակառակ ուղղությամբ: Այդ կերպ գիտնականներին հաջողվել է տեսնել մարդու ուրվագիծը եւ նույնիսկ դայվերի հատուկ գոտին: