Թուրքիայում շուրջ 200 հազար աղջկա բռնությամբ կնության են տվել: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Իզմիրի կենտրոնական փաստաբանական կոլեգիայի անդամ, իրավապաշտպան Նուրիե Քադանին:
«Ցավոք, մեր երկրում 181.036 աղջիկ-կին կա: 2012 թվականին շուրջ 20 հազար ծնողներ իրենց՝ 16 տարեկանից փոքր դուստրերի ամուսնության գրանցման հայտ են ներկայացրել»,- հայտարարել է Քադանը:
Վաղ ամուսնությունների խնդիրը Թուրքիայում արդիական է: 2013 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված հետազոտության տվյալների համաձայն, երկրում ամուսնությունների 28%-ը գրանցվել է մինչեւ 18 տարեկան աղջիկների հետ:
Ըստ Lenta-ի, 2002 թվականին աղջիկների համար ամուսնական նվազագույն տարիքը սահմանվել է 17 տարեկանը, սակայն երկրի քաղաքացիական օրենսգիրքը «բացառիկ հանգամանքներում» թույլ է տալիս 16 տարեկանից ամուսնությունը՝ դատարանի որոշմամբ:



























