Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ որքան հաճախ են գործընկերները միասին ճաշում, այնքան արդյունավետ է աշխատում կոլեկտիվը: Հետազոտությունը տեւել է 15 ամիս, որի ընթացքում գիտնականները վերլուծել են 50 հրշեջ կայանների աշխատանքը, ինչպես նաեւ հարցումներ են իրականացրել 395 տեսուչների շրջանում: Նրանց խնդրել են 10 բալանոց սանդղակով գնահատել հրեջ բրիգադների աշխատանքի արդյունավետությունը: Նաւե հարցրել են, թե որքան հաճախ են հրշեջները միասին ճաշում:
Պարզվել է, որ ավելի հաճախ միասին ճախող խմբերն արդյունավետության առավել բարձր գնահատականի են արժանացել, հաղորդում է Gazeta-ն:
«Երբ դուք ուտում եք ինչ-որ մեկի հետ, դա ավելի ինտիմ գործընթաց է, քան համատեղ Exel-ի աղյուսակ ուսումնասիրելը: Էվոլյուցիոն մարդաբանության տեսակետից, համատեղ ճաշը հին ավանդույթ է, որը միավորում է հասարակությունը»,-ասել են գիտնականները:




























