ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քեյփ Քոդ թերակղզու ձկնորս Ուիլյամ Յանգը 10 մլն դոլար է շահել Mega Fortune վիճակախաղով։
Շահարկության կազմակերպչի խոսքով՝ Ուելֆլիթ քաղաքի բնակիչը նախընտրել է կանխիկ միանվագ գումարը վերցնել եւ հարկերը հանելուց հետո կունենա 6.5 մլն դոլար։ Ձկնորսը նշել է, որ գումարի մի մասը նա ծախսելու է իր ընտանիքի կյանքի պայմանները բարելավելու համար, իսկ մնացածը ներդնելու է գործի մեջ։
20 դոլար արժողությամբ շահած տոմսը վաճառելու համար խանութի տերը կստանա 50 հազար դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























