Հորդանանի արեւմտյան ափի Արիել քաղաքի համալսարանի իսրայելցի գիտնականները փորձում են վերականգնել Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանի գինին։ Այս մասին հայտնում է Իսրայելի ազգային հեռուստատեսությունը։ Որպեսզի այն ստացվի ճիշտ այնպիսին, ինչպիսին 2 հազար տարի առաջ էր, գիտնականներն օգտագործելու են հնագույն խաղողի կորիզներ եւ գենետիկ թեստեր են անցկացնելու։
Գիտնականներն ուսումնասիրում են խաղողի սերմերը եւ կավե տարաների կտորները, որոնք հայտնաբերվել էին հրեական տաճարների ավերակների տակ։ Բազմամյա աշխատանքի արդյունքում նրանք նույնականացրել են խաղողի 120 տեսակ, որոնք աճում էին Իսրայելի տարածքում։ Դրանցից 20-ը պիտանի են գինեգործության համար։ Գիտնականներն հույս ունեն, որ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող կորիզներից վերցված հնագույն խաղողի գենետիկ նմուշը հնարավոր կլինի փոխանցել տեղական տեսակներից մեկին եւ դրա շնորհիվ ստանալ 2 հազար տարի առաջ այդ տարածաշրջանում աճող խաղողին շատ նման տեսակ, փոխանցում է Gazeta-ն։




























