Վաթերլոոյի համալսարանի գիտնականները շուրջ 100 կամավորների շրջանում հարցում են անցկացրել պարզելու նրանց էրուդիցիայի մակարդակը: Օրինակ, նրանց խնդրել են նշել Ֆրանսիայի մայրաքաղաքը: Հետազոտության առաջին փուլում կամավորներին թույլ են տվել օգտվել համացանցից, եթե չեն իմացել պատասխանը, նրանք այն փնտրել են համացանցում, հաղորդում է NDTV-ն:

Հետազոտության երկրորդ փուլում համացանցից օգտվելու հնարավորություն չի եղել: Մասնագետները նկատել են, որ մասնակիցները առաջին փուլում մոտ 5 տոկոսով ավելի շատ են ասել, որ չգիտեն ճիշտ պատասխանը:

Գիտնականների կարծիքով, համացանցի հնարավորություն ունեցողնրն ավելի հազվադեպ են իրենց թույլ տվել սխալ պատասխան տալ: Նրանք նախընտրել են համացանցի օգնությամբ համոզվել, որ ճիշտ են, նոր պատասխանել:

Հետազոտողները նշում են, որ համացանցը հսկայական տեղեկատվություն է տալիս, ինչը ստիպում է մարդկանց կասկածել իրենց գիտելիքների վրա եւ ազդում նրանց որոշումների վրա, հաղորդում է MedDaily-ն: