Հերթական ամանորյա կորպորատիվներից առաջ բրիտանական Ann Summers ընկերությունը, որը զբաղվում է ներքնազգեստի վաճառքով, սեքս հարցում է անցկացրել։ Այս յուրօրինակ հետազոտությունը պարզել է, որ ամենամյա Նոր տարվա հավաքույթը գործընկերների հետ սիրով զբաղվելու հարմար առիթ է։

Հարցմանը մասնակցած 2000 չափահաս բրիտանացիների 39 տոկոսը խոստովանել է, որ նման  կորպորատիվներից գոնե մեկի ժամանակ իրենք սեքս են ունեցել գործընկերների հետ։ Ավելի մեծ է պարզապես համբուրվողների թիվը, որոնք խոստովանել են, որ սեռական մերձեցումից ընդամենը մի քայլ էր բաժանում, փոխանցում է Medicforum-ը։

Ամենից հաճախ ամանորյա սեքսով են զբաղվում թոփ-մենեջերները (65%), տնօրենները (28%) եւ երիտասարդ աշխատակիցները՝ անկախ զբաղեցրած պաշտոնից (26%)։  Իսկ եթե խոսենք առավել կոնկրետ մասնագիտությունների մասին, ապա պարզվում է, որ ամենաուրախ, հարբած եւ սիրառատ մասնագետները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են (76%), հետո գալիս են իրավաբանները՝ (74%), կադրերի բաժնի աշխատակիցները՝ (72%), տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները՝ (72%), ֆինանսիստները՝ (71%), լրագրողները՝ (68%), վաճառողները՝ (67%), բիզնես ադմինիստրատորները՝ (57%), բժիշկները՝ (52%), իսկ ամենաողջախոհները ուսուցիչներն ու դասախոսներն են՝ (45%)։

Ամենից հաճախ գործընկերները հավաքույթի ժամանակ սիրո վայելքներին տրվում են ավտոկայանատեղիում՝ (25%), նիստերի դահլիճում՝ (20%), գրասենյակի խորդանոցում՝ (18%), աշխատասեղանի վրա՝ (15%), ճաշարանում (10%) եւ բիլիարդի սեղանի վրա (8%)։