Յուրաքանչյուր 5-րդ ամերիկացի կմահանա պարտքերի մեջ խրված։ Նման կարծիք է հայտնել MarketWatch կայքը՝ մեջբերելով CreditCards.com հետազոտական կայքերի եւ Employee Benefit Research Institute հետազոտական կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքները։
Համաձայն այդ տվյալների՝ հարցմանը մասնակցած ամերիկացիների ավելի քան 21 տոկոսը նշել է, որ իրենք չեն հավատում, որ մինչեւ կյանքի վերջ կարող են մարել իրենց բոլոր վարկերը, այդ թվում՝ մեքենայի, ուսանողական վարկերն ու մյուս պարտքերը։
Այդ հարցմանը պարբերաբար մասնակցում է հազար ամերիկացի։
Employee Benefit Research Institute-ում նշել են, որ պարտքերի հետ կապված «լուրջ խնդիրներ» ունեն աշխատող ամերիկացիների 13 տոկոսն ու թոշակի անցածների 9 տոկոսը։ Գումարի հետ կապված «փոքր խնդիրներ» ունեն աշխատողների 38 տոկոսն եւ թոշակի գնացածների 22 տոկոսը, փոխանցում է Gazeta-ն։
CreditCards.com-ը նշում է, որ նման բացասական միտումների հիմնական պատճառը հիփոթեքով վերցրած պարտքերի աճն է։ Եվս մեկ պատճառ է այն, որ ամերիկացիները չեն ձգտում մարել իրենց պարտքերը, մինչեւ թոշակի անցնելը։ Միջին տարիքը, որը վրա հասնելու պահին պարտքերն արդեն պետք է մարված լինեն, 54 տարեկանն է, սակայն ամերիկացիների 50 տոկոսը կարծում է, որ իրականում այդ պարտքերը հաջողվում է մարել միայն 61 տարեկանում։




























