Կատուն իդեալական «ֆոտոռումբի» պատճառով փչացրել է իր տերերի ընտանեկան լուսանկարը, հայտնում է The Telegraph-ը։ Ինչպես նշում է թերթը, ստացված լուսանկարը շատ արագ տարածվում է համացանցում։

Այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե ինչ ընտանիք է լուսանկարում պատկերված, կոնկրետ որտեղ է տեղի ունեցել զավեշտալի միջադեպը, ինչպես նաեւ անհայտ է կատվի անունը, փոխանցում է Gazeta-ն։

Լուսանկարի տակ մեկնաբանություններից մեկում նշված է, որ այսպես նկարն ավելի հաջող է ստացվել, քան ավանդական ընտանեկան լուսանկարները։