Հյուսիսկորեական կանանց «Մորանբոն» համույթը, որն իր առաջին արտասահմանյան հյուրախաղերով գտնվում էր Պեկինում, անսպասելիորեն լքել է Չինաստանը եւ վերադարձել հայրենիք:
Համույթը, որը ստեղծվել էր երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախաձեռնությամբ 2012-ին, հյուրախաղերի էր մեկնել դեկտեմբերի 10-ին: Այն պետք է երեք օրերի ընթացքում մի քանի համերգ տար, սակայն անսպասելիորեն, առանց բացատրությունների դեկտեմբերի 12-ի առավոտյան ամբողջ կազմով լքել հյուրանոցը եւ վերադարձել հայրենիք:
Ճապոնական «Կիոդո» գործակալությունը ենթադրում է, որ Փհենյանին կարող էին դուր չգալ լրատվամիջոցների մեկնաբանությունները համույթի ժամանելուց հետո, իրենց առաջնորդ Հյոն Սոն Վոլի մասին: Մասնավորապես, լրատվամիջոցներում քննարկվում էին խոսակցությունները, որ նա երկրի առաջնորդ Կին Չեն Ընի սիրուհին է եղել:




























