ԱՄՆ-ում մի քանի քաղաքներում ռումբերի մասին հաղորդումների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել խանութներից: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, արտակարգ դեպքերը գրանցվել են միանգամից երեք քաղաքում՝ Ֆլորիդայի Տամպայում, Նյու Ջերսիի Հակենսակե եւ Ֆարմինգթոն քաղաքներում:
Տամպայում ոստիկանությունը խանութից շուրջ 500 մարդու է տարհանել: Պատճառն անտեր թողած ճամպրուկն է եղել, որը հայտնաբերել են խանութի վաճառասրահներից մեկում: Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:
Իսկ Նյու Ջերսիի քաղաքներում անհայտ անձինք խանութների պատերին ռումբի առկայության մասին գրառումներ են արել: Սակայն այս ահազանգերը նույնպես անհիմն են եղել:
Բոլոր երեք խանութներն են վերականգնել են աշխատանքը, սակայն տարհանման պատճառով զգալի վնաս են կրել:



























