Աստղագնաց Թիմոթի Փիքը նախատեսում է Սուրբ Ծնունդը տիեզերանավում նշել ավանդական բրիտանական փուդինգով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սուրբ Ծննդին, ես անկասկած, հեռախոսով կշնորհավորեմ իմ հարազատներին: Ես կունենամ սուրբծննդյան փուդինգ, որով ես ու մյուս տիեզերագնացները կնշենք Սուրբ Ծնունդը»,-հայտարարել է Փիքը Բայկոնուրում կայացած ասուլիսի ժամանակ: