Բրիտանական George Inn փաբն ավելի քան 9 կգ կշռող սուրբծննդյան ընթրիք է պատրաստել, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն: Նախորդ ընթրիքի քաշը շուրջ 4 կգ է եղել:

Սթոքթոն-օն-Թիս քաղաքում գտնվող փաբի հյուրասիրությունը ներառում է հնդկահավ, կարտոֆիլ, ստեպղին, բրոկոլի, շաղգամ եւ այլ բաղադրիչներ:

BeardMeetsFood-ի բլոգեր Ադամ Բարանը համտեսել է ռեկորդային ընթրիքը, բայց չի կարողացել մինչեւ վերջ ուտել այն: Տղամարդու խոսքով, այսուհետեւ երբեք չի կարողանա հնդկահավ տեսնել: