Եվրոպական քաղաքական գործիչներն առաջարկել են տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ անել, որոնց համաձայն միլիոնավոր դեռահասների կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից, գրում է Metro թերթը:

Չինովնիկների կարծիքով, սոցցանցերից օգտվելու իրավունք պետք է տրամադրվի ոչ թե 13 տարեկանից, ինչպես հիմա է, այլ 16 տարեկանից մեծ դեռահասներին: Դեռահասներին թույլատրվելու է օգտվել շփման համար հավելվածներից, բայց միայն ծնողների համաձայնությամբ, շեշտում է պարբերականը, հայտնում է Gazeta-ն:

Այդ առաջարկը բողոքների ալիք է առաջացրել թե համացանցի օգտատերերի, թե երեխաների անվտանգության հարցերով փորձագետների շրջանում: Նրանք համարում են, որ այս քայլը տղաներին ու աղջիկներին կդրդի խախտել օրենքը ու նրանց կզրկի համաշխարհային իրադարձությունների մասին տեղեկանալու հնարավորությունից:

Դեռահասները նույնպես Twitter եւ Facebook սոցցանցերում արդեն մտահոգություն են հայտնել եվրոպական քաղաքական գործիչների առաջարկի կապակցությամբ: Մի խումբ ակտիվիստներ քաղաքական գործիչներին բաց նամակ են ուղղել՝ խնդրելով վերանայել այդ փոփոխությունները: