ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Friends' Central School դպրոցի ղեկավարությունը դպրոցական ծրագրից բացառել է «Հեքլբերրի Ֆիննի արկածները» վեպը, գրում է Guardian-ը:

Դրա պատճառը հեղինակի կողմից nigger բառի բազմակի օգտագործումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ հասարակության մեջ այդ գրքի թողած հետեւանքները գերազանցում են նրա գրական արժեքը»,- ասել է դպրոցի տնօրենը՝ նշելով, որ նման խնդրանքով դիմել են իրենք՝ աշակերտները:

«Հեքլբերրի Ֆիննի արկածները» «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է: Այն լույս է տեսել 1884թ.: Գրքում պատմվում է տղայի մասին, որը փախչում է դաժան հորից եւ ստրուկ Ջիմի հետ մեկնում է ճանապարհորդության: Հեմինգուեյը կարծում էր, որ ողջ ժամանակակից ամերիկյան գրականությունը սկսվել է այդ գրքից: