Տոսկանայի մարզի Լուկկա քաղաքում հատուկ օրենք է գործելու, որը աղբը տանելու իրավունք է տալիս միայն տեղի բնակիչներին։
Դեկտեմբերի կեսերից քաղաքում սկսել է գործել հատուկ էլեկտրոնային թույլտվություն, որից օգտվելու իրավունք ունեն միայն քաղաքի բնակիչները։ Այդ քարտերի շնորհիվ քաղաքի բնակիչները կարող են դուրս գալ այսպես կոչված էկոլոգիական կղզիներ, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում, որտեղ կա աղբահանության գոտի։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ դրա միջոցով իրենք մտադիր են փոխել քաղաքի բնակիչների սովորությունները, որոնք հաճախ չեն հարգում աղբահանության կանոնները, փոխանցում է RG-ն։
Սակայն այս նորությունը բավական անհարմար իրավիճակի մեջ է դնում զբոսաշրջիկներին, որոնք ստիպված են խնդրել վարձակալած տան տերերին իրենց համար հատուկ թույլտվության քարտեր պատվիրել։




























