Գերմանական Օրանիենբուրգ քաղաքի 27-ամյա բնակիչը դատարանի առջեւ կկանգնի մեջքի նացիստական դաջվածքի պատճառով: Տղամարդուն մեղադրում են ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Նրան մինչեւ 1 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոյեմբերի վերջին քաղաքի լողավազանի այցելուներից մեկը երիտասարդի մեջքին համակենտրոնացման ճամբարի եւ «Յուրաքանչյուրին՝ իրենը» գրությամբ դաջվածք է նկատել: Այս արտահայտությունը եղել է նախկին նացիստական Բուխենվալդ մահվան ճամբարի դարպասների վերին հատվածում:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Պարզվել է, որ մեղադրյալը աջ-ծայրահեղական Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության անդամ է:




























