Թութանհամոն փարավոնի հուղարկավորության ոսկյա դիմակը ռեստավրացիայից հետո նորից կհայտնվի Կահիրեի թանգարանում։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հուշարձանների եւ մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ Դամաթին։

Նրա խոսքով՝ հուշարձանի մի  մասը մեղրամոմի օգնությամբ ամուր տեղադրվել է իր տեղում ճիշտ այնպես, ինչպես հին եգիպտացիների ժամանակ։

2015թ. հունվարին հայտնի էր դարձել, որ Կահիրեի եգիպտական թանգարանի աշխատակիցները պատահաբար կոտրել են Թութանհամոնի դիմակի մորուքը։ Կոտրած մորուքը կպցնելու համար օգտագործվել էր էպօքսիդ սոսինձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։