Թռչող մակարոնային հրեշի եկեղեցուն թույլատրել են Նոր Զելանդիայում հարսանեկան արարողություններ անցկացնել: Ըստ The Telegraph-ի համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նորզելանդական կառավարական թերթում:
Քաղաքացիական ակտերի գրանցման ծառայության ղեկավար Ջեֆ Մոնտգոմերիի խոսքով, որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ նշված եկեղեցին կրոնական համոզմունքներ է քարուզում, այլ ոչ թե նրանով, թե որքանով են դրանք հիմնավոր:
Ըստ Gazeta-ի, պաստաֆարիականության անանուն առաջնորդն ասել է, որ իր կազմակերպության հաջորդ քայլը կլինի հարսանեկան արարողություններ վարողի թեկնածության առաջադրումը: «Մենք ազնիվ եկեղեցի ենք, եւ մեր մարդիկ իսկապես սիրում են ամուսնանալ, նրանց մի մասը՝ մի քանի անգամ»,- ասել է նա:




























