Ֆլորիդայի եւ Կալիֆորնիայի խոշորագույն թեմատիկ այգիներում, այդ թվում Disney-ում, SeaWorld-ում եւ Universal Studios-ում ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդագրությունում նշվում է, որ զբոսայգիների տարածքում խստացվել է այցելուների խուզարկությունը, ինչպես նաեւ արգելվել է խաղալիք զենքերի վաճառքը:

Այգիներում նաեւ արգելվել են 14 տարեկանից բարձր անձանց թեմատիկ կոստյումներ կրել: