Բրազիլիայի Բլումենաու քաղաքի բնակչուհի Անդրեսա Դամիանին հայտարարել է, որ իր տիկնիկային արտաքինը վախեցնում է անցորդներին, հաղորդում է Daily Mail-ը:
23-ամյա Դամիանին վստահեցնում է, որ ոչ պլաստիկ վիրահատություններ է արել, ոչ էլ դիետաներ՝ նման բարակ գոտկատեղ ունենալու համար: Բրազիլուհուն նմանեցնում են «Սառը սիրտ» մուտֆիլմի հերոսուհուն՝ Էլզային, ոմանք էլ՝ Բարբի տիկնիկի:
Դամիանիի յուբության էջը 680 հազար բաժանորդ ունի, սակայն աղջիկը ոչ բոլորի մոտ է հիացմունք առաջացնում: Ոմանք հենց աղջկա երեսին ասում են, որ նրա արտաքին տեսքն իրենց մոտ զզվանք է առաջացնում:
«Նրանք վախենում են ինձանից, երբ անցնում եմ իրենց կողքով, մարդիկ փոխչում են ինձ տեսնելիս: Նրանք կարծում են, թե ես խելագար եմ, որին մտահոգում է միայն իր արտաքին տեսքը»,- ասել է Դամիանին՝ նշելով, որ ինքն ընդամենն ուզում է աշխարհին ցույց տալ, որ յուրաքանչյուր աղջիկ կարող է տիկնիկ լինել:




























