Ամերիկյան Վիրջինիա նահանգում ոստիկանները քաղաքային զբոսայգում քարանձավում բնակարան են գտել: Այս մասին իրավապահներին հաղորդել է պատահական անցորդը:
Պարզվել է, որ «բնակարանը» պատկանում է տեղի անտուններից մեկին: Տղամարդը քարանձավում իր համար տուն է փորել, իսկ մուտքը փակել է տերեւներով եւ ստվարաթղթով: Ընդ որում, կառույցը ոստիկանական բաժանմունքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությամբ է:
25-ամյա տղամարդն իր բնակարանն «Ադուլամ» է կոչել. այդ քարանձավում Դավիթ մարգարեն թաքնվել է իսրայելական թագավորից:




























