Հռոմի պապ Ֆրանցիկոսը վերացրել է «Սիրո քույր միսիոներներ» կանանց կուսակրոն միաբանության հիմնադիր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր, կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզա Կալկուտսկայայի սրբադասման վերջին խոչընդոտը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Inquirer-ը:

Աղբյուրների խոսքով, Վատիկանի Սրբերի հարցերով միաբանությունը միաձայն ճանաչել է այն փաստը, որ Մայր Թերեզան բուժել է 35-ամյա բրազիլացուն, որը տառապում էր գլխուղեղի անբուժելի հիվանդությունից:

Միանձնուհու սրբադասումը ծրագրված է 2016 թ. սեպտեմբերի 4-ին, նրա մահվան 19-րդ տարելիցի նախօրեին: