Ամեն տարի դեկտեմբերի 19-ին նշվում է Աղքատներին օգնելու միջազգային օրը (International Day to Assist the Poor), որը ՄԱԿ-ն է ստեղծել 1995 թ.: Միացյալ ազգերի կազմակերպությունը աղքատությունը դիտարկում է որպես «բավարար կենսամակարդակ ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսների երկարատեւ հարկադիր բացակայության վիճակ»:

Միջազգային փորձագետների տվյալներով, 20-րդ դարի վերջին մոլորակի բնակչության մոտավորապես մեկ քառորդը, այսինքն մեկուկես միլիարդ մարդ, աղքատ էր: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ 1999-2007 թթ. ժամանակահատվածում աղքատությունից մահացել է ավելի քան 300 մլն մարդ, հայտնում է Calend-ը:

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը մի քանի ծրագիր է ընդունել, որոնց նպատակն է աղքատության վերացումը: Աղքատության վերացման առաջին ծրագրերը մեկնարկել են 2000 թ. սկզբին, սակայն աղքատության շեմին ապրողների թիվն առայժմ չի նվազում: