Motörhead հարդ ռոք խմբի հիմնադիր Լեմմի Քիլմիսթերը մահացել է դեկտեմբերի 29-ին 70 տարեկան հասակում։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է եղել։
2015թ. ապրիլին Motörhead-ը չեղյալ էր հայտարարել Բրազիլիայում Monsters of Rock փառատոնում ելույթը, քանի որ խմբի առաջնորդ 69-ամյա Լեմմի Քիլմիսթերը ստամոքսի խնդիրներ եւ ջրազրկում ուներ։
Դեկտեմբերի 24-ին կատարողը նշել էր իր 70-ամյակը, իսկ դեկտեմբերի 26-ին իմացել էր, որ վերջին փուլում գտնվող քաղցկեղով է տառապում։ Դեկտեմբերի 29-ի գիշերը Լեմմին մահացել էր Լոս Անջելեսի իր բնակարանում, հայտնում է Gazeta-ն։




























