Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» գիրքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ 2016թ. հունվարի 1-ից ազատ վաճառքի կհանվի Գերմանիայում: Նախքան այդ գրքի վաճառքի իրավունքը պատկանում էր Բավարիայի կառավարությանը, սակայն այդ լիազորությունները լրացել էին դեկտեմբերի 31-ին:

«Մայն Քամփֆ» գրքի նոր երկհատորյակը հագեցվել է պատմաբանների 3700 գրառումներով եւ մեկնաբաննություններով, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Գիրքը վերահրատարակել է Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը 4 հազար նմուշով:

Գերմանիայի հրեական համայնքը դրական վերաբերմունք է ցուցաբերել պատմաբանների մեկնաբանություններով գրքի հրատարակմանը` նշելով, որ նման տեսքով այդ գիրքը կօգնի բացատրել Հոլոքոստի էությունը: